Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Րաֆֆին դարձյալ մենակ է ու չհասկացված

Րաֆֆին դարձյալ մենակ է ու չհասկացված
06.12.2014 | 17:58

Եռյակից փաստացի հեռացած, բայց դա հետևողականորեն հերքող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր անջատ հավաք-հանրահավաքն էր անցկացնում Ազատության հրապարակում: Իհարկե, հանրահավաք ասվածն այս պարագայում խիստ հարաբերական է, որովհետև մի քանի տասնյակ մարդիկ էին, չկար հստակ օրակարգ ու ասելիք: Միջոցառման գրական, ասմունքային բաղկացուցիչն էլ ավելի շատ էր, քան՝ քաղաքականը:
Կանխատեսելի էր, որ նախագահական վերջին ընտրությունների հիմնական դերակատարներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդամենը երկու տարվա ընթացքում այնպես է մսխել իր քաղաքական ու հասարակական կապիտալը, որ ինքնուրույն որևէ ակցիա անցկացնելու հնարավորություն չունի: Այս առանձին ակացիան կարևոր էր ոչ այնքան բովանդակության, որքան՝ ձևի առումով ու բացահայտում էր Եռյակի ձևաչափի չգոյությունը, որովհետև առաջին նախագահը խորհրդավոր լռում է, Րաֆֆին առանձին հանրահավաք է անում, իսկ Գագիկ Ծառուկյանն ամբողջովին սեփականել է «համաժողովրդական շարժում» բրենդն ու հասարակության համար անհասանելի «Կանյաչնիի» տարածքում հանդիպում է ունենում «հեղափոխության» տեղական լիդերների հետ:
Նոր տարին դիմավորում ենք գրեթե առանց ընդդիմության կամ դրա հեռանկարի:
Երեկ մի էական բացահայտում Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն դեպքում արել է: Նա ԲՀԿ-ին, ըստ էության, մեղադրել է իշխանափոխություն չպահանջելու հարցում: «Երբ քաղաքական հիմնական ուժերը, այդ թվում՝ պարոն Ծառուկյանը և իր կուսակցությունը կանգնեն ժողովրդի դեմ դիմաց և ասեն՝ «ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան, անհապաղ և ամբողջական իշխանափոխություն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններով», այն ժամանակ մենք նոր վիճակի մեջ կգտնվենք»,- ասել է«Ժառանգության» առաջնորդը։
Ավելի վաղ, ՀԱԿ-ը ԲՀԿ-ին, ըստ էության, մեղադրել էր հանրահավաքային պայքարից հրաժարվելու հարցում: Ստացվում է՝ «համաժողովրդական շարժման» «ամենաժողովրդական» կուսակցությունն այնքան էլ հասարակության պահանջով չի առաջնորդվում՝ գերադասելով կաբինետային կամ գրասենյակային «հեղափոխությունը»:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ