Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղետի գոտի՝ մեր հոգիներում

Աղետի գոտի՝ մեր հոգիներում
07.12.2014 | 15:11

1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ցավի ու կորստի, վշտի ու մորմոքի օրն ամեն բան պարզ էր:
«Աղետի գոտին» աշխարհագրական հասկացություն էր՝ հանարապետության հյուսիսային շրջանները:
Անցած 26 տարիների ընթացքում, սկզբում՝ խորհրդային կառավարությունը, ապա Հայաստանի իրար հաջորդող երեք նախագահները, մեկ տասնյակին մոտ կառավարությունները պարտավոր էին աշխարհագրական այդ տարածքի վրայից մաքրել«աղետ գոտի» հասկացությունը:
Պարտավոր էին ու մաքրեցին, բայց՝ թղթի վրա, բարձրագոչ ելույթներում, փողեր մսխելով, մարդկանց գիտակցության մեջ «աղետի գոտին» մշտական վիճակ դարձնելով:
«Աղետի գոտին» դադարեց աշխարհագրական տարածք ընկալվելուց, վիրուսի պես տարածվեց երկրով մեկ, դարձավ յուրաքանչյուրիս հոգեվիճակը, բնական վիճակը:
Էս նոր «աղետի գոտին» ավելի վտանգավոր ու մասշտաբային է, որովհետեւ կրծում-սպանում է մարդուն՝ նրա ճաշակը դարձնելով «փլատակի արքաների» պատանդ:
Գյումրիում շենքեր կառուցվեցին, մարդիկ տնավորվեցին, բայց քաղաք-մշակույթի համն ու հոտը մնաց փլատակների տակ՝ Հայաստանը զրկելով կարևոր, շատ կարևոր մի գույնից, մի երանգից, առանց որի հայրենիքի կիսատության զգացում կա:
Հայրենիքի կիսատությունն անվերականգնելի աղետ է:
Աղետի գոռտու վերականգնումը՝ կարմիր ժապավեն կտրելն ու հերթական անորակ շենքը շահագործման հանձնելը չէ, այլ՝ կոնկրետ մարդուն արժանապատիվ կյանք վերադարձնելը:
Շենքերը կառուցվեցին ոչ թե մարդու, այլ էս կամ էն նախագահի, ցեմենտ լափող նախարարի, քաղաքապետի վարկանիշի, նրանց չեղած թասիբի համար:
Գյումրեցին, վանաձորցին, սպիտակցին գուցե տուն ստացան, բայց աղետյալի անիծյալ կնիքը մնաց նրանց ճակատներին:
«Աղետի գոտի» դարձան նաև երևանցու, իջևանցու, հրազդանցու, աբովյանցու հոգիները, որոնց համոզեցին, որ իրանց բերանից հաց են կտրում՝ Գյումրիում կամ Սպիտակաում տուն կառուցելու համար:
Բարդույթավորված քաղաքացին անվերականգնելի աղետ է:
Դեկտեմբերի 7-ը ցավի ու կորստի օր է. գյումրեցին ողբում է փլատակի տակ մնացած իր մանուկի համար, որը կորցրեց կյանքը՝ չապրելով արժանապատվության կորստի ցավը:
Ես ողբում եմ ամեն տարի մաշվող իմ արժանապատվության համար, անբովանդակ կյանքի ծուլացած վայրկյանների, աղետի գոտի դարձած Հայրենիքիս համար:


Սուրեն ՍՈԻՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ