Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր տարին նոր դասասենյակում

Նոր տարին նոր դասասենյակում
25.12.2014 | 11:41

Գաղտնիք չէ, թե որքան մեծ է կրթության դերն ու նշանակությունը և´ պետականության, և´ երիտասարդ սերնդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդման հարցում: Գաղտնիք չէ նաև այն, որ կրթության ամուր հիմքը դրվում է հենց դպրոցում:

Որքան մեծ է դպրոցում դասավանդող ուսուցիչների նվիրումն ու սերն աշակերտների և մանկավարժական աշխատանքի նկատմամբ, այնքան մեծ է սաների փոխադարձ սերը հարազատ դպրոցի, ուսուցիչների և հետաքրքրությունը կրթության նկատմամբ:
Կրթական գործընթացի արդյունավետությունը, բացի այդ ամենից, պայմանավորում են նաև արտաքին հանգամանքները, ինչպիսիք են դպրոցի, դասասենյակների պատշաճ տեսքն ու հարմարավետությունը:
Այդ գիտակցումով էլ «Dasaran.am» կրթական ծրագիրը, ի թիվս իր բազմաթիվ նախաձեռնությունների՝ այս անգամ իր աջակցությունն էր ցուցաբերել Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկի վերանորգման հարցում:
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ վերանորոգված դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Վերջինս ուղեկցվեց աշակերտների և ուսուցչուհու միասնական ուժերով կազմակերպված բեմականացմամբ, որի ընթացքում «Dasaran.am»-ը համեմատվեց կախարդական փայտիկի հետ:
Միջոցառման ավարտին մասնակից աշակերտները «Dasaran»-յան թիմի կողմից պարգևատրվեցին խրախուսական նվերներով և «Dasaran.am»-ի՝ դպրոց-մշակույթ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում հրավիրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակիցը դառնալու ինտերակտիվ շրջայցի:
Դպրոցի սաներն էլ իրենց հերթին «Dasaran.am»-ի թիմին նվիրեցին «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով շնորհակալագիր:
Հանդիսության ավարտին «Dasaran»-ցիները դպրոցականներին փոխանցեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ուղերձը՝ «Սիրելի´ աշակերտներ, Ձեր կրթական հաջողությունները «Dasaran.am»-ի լավագույն գնահատականն են: Մենք աշխատում ենք հենց ձեզ համար, հենց ձեր ժպիտների համար»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ