Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
20.01.2015 | 01:39

...թե լամինատի բիզնեսում Սամվել Թադևոսյանի հետ «օրթախ» տեղական ինքնակառավարման և ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն այլևս չի ցանկանում նստել ԱԻ «կոտրված տաշտակների» կողքին, այլ ցանկանում է դառնալ «ծովերի թագուհի»` ՆԳ ապագա սուպերնախարար: Ըստ ԱԻՆ մեր աղբյուրների` Հովիկ Աբրահամյանը խոստացել է այդ պաշտոնը «նվիրաբերել» Արմեն Գենրիկովիչին, ինչով էլ պայմանավորված է «նախագահի մարդու» համարում ունեցող Երիցյանի խոր «ինքնամոռացումը», գոլորշիահանգեցումը` հանդեպ Հովիկ Աբրահամյան: Ասում են` վերջերս Գենրիկովիչն այնքան է հիացած Արգամիչով, որ չի կարողանում հիացքը թաքցնել այն աստիճանի, որ նրա շրջապատը լուրջ անհանգստություններ է ապրում. չկրկնվի՞ հանկարծ Ալիկ Սերգեյիչի «նվիրվածության» պատմությունը հանդեպ Արգամիչի: Ի դեպ, Երիցյանն իր շրջապատին ասել է` մի քիչ էլ սպասեք, լավ է լինելու: Հիշենք, որ այդ նա էր իր յուղոտ-«օրթախ» ընկեր Սամվել Թադևոսյանին «տարհանել» ՕԵԿ, որպես նախարար, հետո միասին էին դիմում գրել, կրկին տարհանվել ՕԵԿ-ից. այսօր Սամվել Թադևոսյանը, բացի «լամինատից», ուրիշ գործ չունի:

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ