Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բաքուն պաշտոնապես հաստատում է, որ երեք զոհ է ունեցել

Բաքուն պաշտոնապես հաստատում է, որ երեք զոհ է ունեցել
26.01.2015 | 22:23

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախում պահել հայ-ադրբեջանական սահմանն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը: ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, վերջին երկու օրերին շփման գծում հակառակորդը շուրջ 800 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետներից ու նռնականետներից արձակելով ավելի քան 14 հազար կրակոց:
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է 3 զոհ և 2 վիրավոր. «Այդ երեքը իրենք հաստատել են: Որովհետև երևի այլ ձև չկար: Մենք չունենք կորուստներ: Եթե լինում են կորուստներ, գիտեք, մենք հրապարակում ենք, հայտարարում ենք, ի տարբերություն Ադրբեջանի, որ, ըստ ամենայնի, քողարկում է: Ավելին՝ մենք գիտենք, որ սպառնում են նաև իրենց զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք որևէ ձևով տեղեկություն չտարածեն»:
Պաշտոնական Բաքուն այսօր հաստատել է երեք ադրբեջանցի զինծառայողների մահվան լուրը․ Haqqin.az ինտերնետային պարբերականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հայկական կողմից արձակված ականն ընկել է ադրբեջանական բլինդաժի վրա: Ադրբեջանական կայքը հրապարակել է զոհվածների անունները, նրանցից մեկը ենթասպա է: Վիրավորներից մեկը կապիտան է, մյուսը՝ ենթասպա:

Դիտվել է՝ 2626

Մեկնաբանություններ