Հաշվի առնելով այսօր սահմանային լարվածությունը, տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախումը, քաղաքական գործիչներից մեկն ուշագրավ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի տարիներին: Թուրքիայի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան ղեկավարներից մեկը հեռախոսազրույց է ունենում Պենտագոնի ղեկավարության հետ` հայտնելով, թե ցանկանում են «խառնվել» Ղարաբաղի հարցում ու պատերազմի ելքը որոշել, բնականաբար, հօգուտ Ադրբեջանի: Այնտեղից հակադարձում են, թե ինչպե՞ս կարող եք «խառնվել», ռուսները դրան դեմ կլինեն: «Իսկ եթե մենք ռուսների հետ խոսե՞նք»,- հարցադրում են թուրքերը: Բայց ամերիկացիները զարմացնում են թուրք պաշտոնյաներին` ասելով. «Էդ դեպքում մեզ հետ գործ կունենաք»:
Ասել կուզի` Կովկասը ցանկալի պատառ է երեքի համար էլ, ու նրանցից որ մեկն էլ ցանկանա Ղարաբաղով տարածաշրջանն իրենով անել, մյուս երկուսը մահացու կռիվ կտան դրա համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ