Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ համաձայնագրին ուղղված աշխատանքը

Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ համաձայնագրին ուղղված աշխատանքը
22.04.2015 | 13:56

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի սպառնալիք է Եվրոպական հարևանության քաղաքականությանը՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նրա խոսքով՝ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծել «Արևելյան գործընկերության» ողջ տարածքում: Բոլոր հակամարտությունները տեղի են ունեցել նման սցենարով՝ ունենալով ծանր հետևանքներ: «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք մնալ Եվրոպական հարևանության քաղաքականությանը՝ խոչընդոտելով լիակատար իրագործմանը: Եկել է ժամանակը միասնական դիրքորոշում հայտնելու տարածաշրջանի բոլոր հակամարտությունների վերաբերյալ: Մենք ԵՄ-ից հստակ պատասխան ենք ակնկալում տարածաշրջանի մարտահրավերների առնչությամբ»,- հայտարարել է նա: Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ համաձայնագրին ուղղված աշխատանքները:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ