Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
15.05.2015 | 00:56

...թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է` սահմանադրական փոփոխությունների: ՀՅԴ-ն կվերցնի սոցապնախարարի պորտֆելը, որը կտա Արծվիկ Մինասյանին, շատ է ցանկանում, աչքը չի կտրում Արմեն Աշոտյանի պորտֆելից, սակայն, ըստ մեր աղբյուրների, չեն տա այն ՀՅԴ-ին, քանզի Արմեն Աշոտյանը «բուռն», այդ թվում` բոլոնյան բարեփոխումներ է սկսել ոլորտում, որն էլ համարվում է ոչ միայն նրա հաղթաթուղթը, այլև գործունեության «թագն ու պսակը»։ ՀՅԴ-ին Աշոտյանի նախարարության փոխարեն կտան քաղաքաշինության և, ըստ ամենայնի, Հրանուշ Հակոբյանի սփյուռքի նախարարի պորտֆելները, երկու մարզպետի և չորսից հինգ փոխնախարարների աթոռները:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ