Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախազորակոչային տարիքի տղաները պատրաստվում են զինվորական ծառայության

Նախազորակոչային տարիքի տղաները պատրաստվում են զինվորական ծառայության
02.07.2015 | 11:30

Հունիսի 23-26-ը Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում «Ախուրյան» երիտասարդական հասարակական կազմակերպության «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ վրանային ճամբար։ Երեք ամիսների ընթացքում «Ախուրյան» ՀԿ-ն նախազորակոչային տարիքի տղաների շրջանում իրականացրել է նաև հանդիպում-քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ, որոնց միջոցով երիտասարդներին և պատանիներին ներկայացվել են բանակի, ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները։
Դասընթացներ են անցկացվել «Զինծառայության հիմնական էությունը», «Զինվորական կոլեկտիվը՝ որպես առանձնահատուկ կոլեկտիվի տեսակ և նրա առանձնահատկությունները», «Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական մեթոդները», «Կոնֆլիկտների տեսակները և դրանց կանխարգելման, հաղթահարման ձևերը զինվորական կոլեկտիվներում», «Մարտարվեստի տիրապետումը՝ որպես ինքնապաշտպանության գրավական», «Մերօրյա հերոսները և նրանց կատարած սխրանքները» և այլ թեմաներով։
«Ախուրյան» ՀԿ ղեկավար Լևոն Իգիթյանը նշեց, որ ծրագրին մասնակցել է 40 երիտասարդ։ Վերջիններիս ընտրությունը կատարվել է փորձագետի և աշխատակազմի կողմից մշակված հարցաթերթիկների միջոցով։ Հիմնականում ընտրվել են այն տղաները, ովքեր թյուր տեղեկություններ են ունեցել բանակային կյանքի վերաբերյալ։ Լևոն Իգիթյանը նշեց, որ իրենց նպատակն է եղել երիտասարդների շրջանում սերմանել հայրենասիրություն, նախապատրաստել տղաներին՝ հայոց բանակում ծառայելու համար։
Դասընթացների և վրանային ճամբարի արդյունքում երիտասարդների ու պատանիների մոտ կոտրվել են որոշակի կարծրատիպեր։ ՀԿ նախագահը նշում է, որ նման ծրագրերն ավելի հաճախակի պետք է կազմակերպվեն՝ ընդգրկելով ավելի մեծ թիրախ խմբեր։
«Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ