Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
03.07.2015 | 00:45

...թե «իշխանական տանը», Սեյրան Օհանյանի «թեմայից» հետո, նորից «կռիվ» է ընկել: Թեման «հավերժական» է` ով է իրավահաջորդը, այս անգամ արդեն սահմանադրական շտաբի պետի պաշտոնում: Բոլորն են հասկանում, որ դա այն «պոդիումն» է, որի վրա կանգնողը, ըստ ամենայնի, կդառնա վարչապետ` սահմանադրական փոփոխություններից հետո: Հասկանալի է, որ այդ «պատերազմում» անմասն մնալ չի կարող «հավերժ» շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս ունի մաքսիմում և մինիմում ծրագրեր: Եթե ինքը մաքսիմում ծրագրով չդառնա շտաբի պետ, ապա առաջ «կբրթի» տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, ով վարչապետ չի դառնա, «կձգի» ՆԳ նախարարի պորտֆելին: Եվ այնուհանդերձ, ասում են, Սերժ Սարգսյանի մտքին կա ամբողջական սերնդափոխություն իրականացնել Մելիք-Ադամյանում` շտաբի պետ նշանակելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպչական մաստեր-կլաս տված Վիգեն Սարգսյանին: Իշխանական կուլիսներում բոլորը հիմա շունչները պահած սպասում են, թե ինչ կոմպրոմատներ են գլորվելու Վիգենի ուղղությամբ: Հիշենք, որ ժամանակին նրա մասին ինչ-որ անհայտ-անիմաստ նամակի «ուրվական» էր շրջում Հայաստանում:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ