Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայկական զինուժը պատասխանել է հակառակորդին՝ պատճառել կորուստներ ու վնասներ

Հայկական զինուժը պատասխանել է հակառակորդին՝ պատճառել կորուստներ ու վնասներ
25.07.2015 | 13:14

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական զինուժը ամբողջ գիշեր կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան հայ դիրքապահները կրակ են բացել և կորուստներ պատճառել հակառակորդին։

«Հուլիսի 24-ի երեկոյան՝ ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,– նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ «ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին»: «Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,– նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ

pRkGBK391SRRaPIdnlCDh9SaU.jpg" alt="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" title="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
v class="post-type-descr-link"> Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո