Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ադրբեջանի վրա է ընկնում հրադադարը խախտելու ամբողջ պատասխանատվությունը»

«Ադրբեջանի վրա է ընկնում հրադադարը խախտելու ամբողջ պատասխանատվությունը»
02.10.2015 | 14:34

Միջազգային հանրությունը լավ գիտի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում սահմանների շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե անցած օրերի հանդիպումներից հետո որոնք են Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու հեռանկարները` ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Պետք է բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև այլընտրանք չկա: Դա է գլխավոր եզրակացությունը, և դա է միշտ եղել»: Նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ են արել համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում: «Դա նոր գաղափար չէ, մի քանի տարի է, այդ հարցը քննարկվում է, և Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այդպիսի մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանն է միշտ մերժում: Այս անգամ ավելի հստակ կոչ էր կողմերին, որպեսզի համաձայնեն: Հայաստանը հաստատեց իր պատրաստակամությունը; Այո, մենք պատրաստ ենք քննարկել այդ մեխանիզմի ստեղծումը, իսկ Ադրբեջանը նորից մերժեց»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` եթե Ադրբեջանը մերժում է այդ մեխանիզմի ստեղծումը, իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը: Ըստ Նալբանդյանի` այսօր որևէ մեկը չի կասկածում, թե ով է խախտում հրադադարը: «Նախկինում չեզոք հայտարարություններով հանդես եկող միջնորդները, այսօր, երբ Ադրբեջանը անցնում է բոլոր կարմիր գծերը, ստիպված են կոչն ուղղել մի կողմին: Այս տարվա հունվարին հասցեագրված և պարզ հայտարարություն արվեց, որով կոչ արվեց Ադրբեջանին` չքննադատել եռանախագահներին, միջնորդներին, այլ շարունակել բանակցային գործընթացը: Կոչ արվեց վերջ դնել հրադադարի խախտման քայլերին: ՈՒղղակի հասցեագրված կոչ էր: Իհարկե, հարցը նրանում չէ, որ պետք է այդպիսի կոչ ամեն օր անել: Միջազգային հանրությունն այժմ լավ գիտի, թե ով է խախտողը և լավ գիտի, թե ով է հրաժարվում մեխանիզմներ ստեղծել, որոնք կարող են նաև լինել կանխարգելիչ»,- շեշտել է ԱԳ նախարարը:
Ընդգծելով բանակցությունները շարունակելու կարևորությունը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այժմ քննարկվում են եռանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները: Նախագահների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հարցին Նալբանդյանը պատասխանել է, որ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ է եղել այդ հանդիպումներին: «Այդպիսի հանդիպումներ, իհարկե, պետք է նախապատրաստվեն: Թե այդ, թե այլ կարգի հանդիպումներին չեն նպաստում թե՜ հրադադարի խախտումները, թե՜ լարվածության բարձրացումը, ինչի պատճառն Ադրբեջանն է»,- փաստել է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ