Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տխուր բյուջե

Տխուր բյուջե
30.10.2015 | 01:17

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում կսկսվեն 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը, կարելի է պատկերացնել, թե ինչ բուռն մթնոլորտում կանցնեն քննարկումները:
Բյուջեի ամենաուշագրավ հատվածը հարկահավաքության զգալի նվազումն է: «Եթե Տիգրան Սարգսյանը լիներ, հիմա ընդդիմությունը էլ միտինգներ, էլ երթեր էր կազմակերպել, բայց հիմա բոլորը համերաշխ քննարկում են սահմանադրական փոփոխությունները, որն արդեն անցած է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը` նշելով, որ շուրջ 9 մլրդ դրամով պակասել է հարկահավաքությունը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ