Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոսկվան սիրիական արշավի վրա օրական 2-4 մլն դոլար է ծախսում

Մոսկվան սիրիական արշավի վրա օրական 2-4 մլն դոլար է ծախսում
06.11.2015 | 10:30

Ռուսաստանը ծանր զինտեխնիկա է կիրառում Սիրիայում՝ աջակցելով կառավարական ուժերին ապստամբների դեմ պայքարում: ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի պնդմամբ՝ Մոսկվայի օդային արշավը Սիրիայում օրական 2-4 միլիոն դոլար է, այդ միջոցները ծախսվում են քաղաքացիական հատվածները ռմբահարելու համար, ինչը, ըստ Նուլանդի, անբարոյական է: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական զինուժը Սիրիայում հասնում է 4 հազարի:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ