«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Լոնդոնի մետրոյում հարձակումը գնահատվում է ահաբեկչություն

Լոնդոնի մետրոյում հարձակումը գնահատվում է ահաբեկչություն
06.12.2015 | 14:24

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հետաքննել մետրոյի միջադեպը՝ դանակով զինված մարդը հարձակվել է ուղևորների վրա՝ հաղորդում է BBC-ին: Վիրավորներից մեկը լուրջ վնասվածք է ստացել, երկուսը՝ աննշան: Հարձակվողը ձերբակալվել է: Ձերբակալության ժամանակ ոստիկանությունը էլեկտրաշոկ է կիրառել: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: «Մենք սա դիտարկում ենք ահաբեկչության արտահայտություն: Խնդրում ենք բոլորին հանգստություն պահպանել, բայց աչալուրջ լինել»,- հայտարարել է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավար Ռիչարդ Ուոլթոնը: Հարձակումը տեղի է ունեցել Լոնդոնի մետրոյի Լենթոնսթոուն կայարանում շաբաթ օրը: Լոնդոնի մետրոյի Կենտրոնական գծի գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև կիրակի օրվա առավոտը:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ