Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Իրաքը դիմել է ՄԱԿ-ին

Իրաքը դիմել է ՄԱԿ-ին
19.12.2015 | 17:00

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ- Ջաֆարին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով հռչակագիր ընդունել երկրի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ գտնվում են թուրք զինծառայողները: Նրա խոսքով` հռչակագիրը պետք է «դատապարտի թուրքական շրջափակումն» ու «պետության կամքին հակառակ անօրինական ներխուժումը»։ Ալ- Ջաֆարին նշել է, որ հռչակագիրը պետք է պահանջի Թուրքիայից դուրս բերել զինվորներին և չկրկնել միակողմանի գործողություններն ապագայում: Իրաքցի դիվանագետը նշել է, որ Բաղդադը կարող է ընդունել «բոլոր անհրաժեշտ միջոցառումները»` ի պատասխան Անկարայի գործողությունների: Նա պարզաբանել է, որ իրավիճակը պետք է, առաջին հերթին, կարգավորվի քաղաքական ճանապարհով:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ