«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ավետիսյանների սպանության գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Ավետիսյանների սպանության գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
19.01.2016 | 12:09

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական երկրորդ նիստում դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը: Տուժող կողմը դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ավետիսյանների սպանության գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց՝ նշելով.
«Դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ: Անցած դատական նիստին մենք միջնորդություն ներկայացրինք, ինչը դատարանի կողմից մերժվեց, մերժվեց նաև դատավարությունը ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին միջնորդությունը: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ կա կանխակալ վերաբերմունք տուժող կողմի նկատմամբ: ՈՒստի ինքնաբացարկ ենք հայտնում ձեզ»: Լուսինե Սահակյանն ասաց, որ միանում է միջնորդությանը նաև այլ հիմքով. «Նկատի ունենալով, որ Դուք անկողմնակալ չեք կարող լինել, նիստերն անցկացվում են քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, մենք գիտենք, որ Դուք տիրապետում եք օրենսգրքի նորմերին, այն որոշումները, որոնք դուք կայացնում եք, երբ ընդմիջում եք հայտարարում: Դուք կաշկանդված եք, ու այլ բան ասել չենք կարող, ես չեմ կարող ինքնաբացարկ հայտնել՝ ասելով, որ օրենքին չեք տիրապետում, ես գիտեմ, որ Դուք օրենքներին տիրապետում եք: Դուք այս գործը չեք կարող քննել, Դուք կաշկանդված եք, ուստի քանի որ Դուք չեք կարող այս գործով անկողմնակալ որոշում կայացնել, իսկ մենք անկողմնակալ որոշման կարիք ունենք, ես Ձեզ խնդրում եմ ինքներդ կայացրեք ինքնաբացարկի որոշում»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ