Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուսանողները ՈԱԱԿ-ում բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին

Ուսանողները ՈԱԱԿ-ում բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին
13.02.2016 | 20:01

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպել է ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ:


Ինչպես տեղեկացրին կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների առաջադրած առաջնային խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը: Ուսանողները մեծամասամբ մատնանշել են մոտիվացիայի և պրակտիկ հմտությունների պակասը`նշելով, որ տեսական սովորածը մեկ անգամ գործնականում կիրառելը թե՛ ամրապնդում է գիտելիքները, թե՛ մոտիվացնում ուսանողին:

Ուսանողները ներկայացրել են նաև, թե ինչ է տվել իրենց մասնակցությունը «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին և ՈԱԱԿ-ի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումին:

Քննարկումների արդյունքում վեր կհանվի ուսանողների մեծամասնությանը հուզող արդիական թեմա, որը կուսումնասիրվի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում, այնուհետև հետազոտության արդյունքների հիման վրա լուծման հնարավոր տարբերակներ կմշակվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն ՈԱԱԿ-ին և բուհերին:

Ավելի վաղ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում հարցումներ են իրականացվել ուսանողների շրջանում`պարզելու բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները, ինչպես նաև հարցումներ դասախոսների և ուսանողների շրջանում`հասկանալու ուսանողի սովորելու մոտիվացիայի անկմանը և աճին նպաստող գործոնները:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ