ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հիլարի Քլինթոնը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում ձևավորված նոր մշակույթին

07.03.2016 | 16:01

ԱՄՆ-ում մշակույթ է ձևավորվել, որի ժամանակ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Դա փոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ՝ կարծում է նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը: «Մեզ անհրաժեշտ են հանրային քննարկումներ, քանի որ մենք ձևավորել ենք մշակույթ, երբ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Յուրաքանչյուր օր մեր երկրում մահանում է միջինը 90 մարդ` հրազենի կիրառմամբ բռնության դեպքերի հետևանքով»,- նշել է Քլինթոնը: Քաղաքական գործիչը կոչ է արել օգտագործել ցանկացած գործող միջոց` սահմանափակելու մարդկանց քանակը, ովքեր ունեն զենքի հասանելիություն:

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ