«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը հաշվետվություն է ներկայացրել 2015-ի ֆինանսական ցուցանիշների մասին: Ընկերությունը վաճառել է 212 ուղղաթիռ, որ 59-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընկերության հասույթը կազմել է 220 միլիարդ ռուբլի (2014-ին՝ 169,9 միլիարդ ռուբլի), որից 177 միլիարդ ռուբլին բաժին է ընկել ուղղաթիռների վաճառքին, իսկ սպասարկման ծառայություններին ու հետվաճառքյա սպասարկմանը՝ 38,3 միլիարդ ռուբլի: Նախորդ տարի հոլդինգն Ադրբեջանին վաճառել է «Մի-17Վ-1» ռազմական-տրանսպորտային ուղղաթիռներ: