ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Դեռ ժամանակը չէ

Դեռ ժամանակը չէ
03.05.2016 | 01:05

Ապրիլյան պատերազմի երկրորդ օրը երկրի ղեկավարը հայտարարեց Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի մասին՝ հրահանգելով համապատասխան կառույցներին պատրաստել այդ փաստաթուղթը և ներկայացնել ԱԺ: Վերջերս արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Դուք պետք է լավ իմանաք, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, այն փորձագիտական և այլ աշխատանք է պահանջում։ Երբ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցները կհայտնեն իրենց կարծիքը։ Կգա ժամանակն այդ պայմանագիրը ստորագրելու, կիրականացվի»։


Հայաստանի արտգործնախարարը բավականին զուսպ արտահայտվեց այս փաստաթղթի առնչությամբ, քանի որ, մեր տեղեկություններով, այս փաստաթուղթն առայժմ միս ու արյուն չի ստանա, քանի որ, ոչ դիվանագիտական լեզվով ասած, սա նշանակում է գնալ ծայրահեղ քայլի և հստակ տարաբաժանում մտցնել որոշ հարցերում: Առայժմ Հայաստանում ձեռնպահ են մնում նման կտրուկ որոշումից:
Ամեն ինչ կախված է սահմանային լարվածությունից. եթե Ադրբեջանի ագրեսիայի մասշտաբները մեծանան, մեր դիվանագիտական աղբյուրի վստահեցմամբ, հարցն արագ ընթացակարգով կքննարկվի խորհրդարանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ