BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լ. Մկրտչյան

Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լ. Մկրտչյան
06.07.2016 | 16:20

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Երբ տարիներ առաջ սկիզբ դրվեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, խնդիրների բավականին մեծ ծավալ էր մատնանշվել, որոնց մի մասն այս տարիների ընթացքում կարգավորվել է, սակայն դեռևս ունենք շարունակական հիմնահարցեր: Ձեր ներկայությունն այս վերապատրաստումներին կարևոր է և մասնագիտական, և հոգեբանական իմաստով, որովհետև սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են մեծ մարտահրավերների` և' մարդկային ռեսուրսի պակասը, և' համայնքներում առկա դժվարությունները»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը կարևորել է վերապատրաստման մասնակից յուրաքանչյուր ուսուցչի փոխանցած հիմնահարցերը, որի արդյունքում նախարարությունը կկարողանա աստիճանաբար գտնել յուրաքանչյուր համայնքին բնորոշ հարցերի լուծման ճանապարհները: «Հայկական համայնքները ձևավորված են հայտնի եռանկյունու շուրջ՝ հայ կենտրոն, եկեղեցի և դպրոց: Դուք ոչ միայն երիտասարդ սերունդ եք կրթում և հայեցի մտածողություն ձևավորում. ձեր աշխատանքն այն սյուներից մեկն է, որի վրա պահպանվում է համայնքը, և այս իմաստով ձեր առաքելությունն անգնահատելի: Առհասարակ, երրորդ և չորրորդ սերնդի հետ աշխատանքը պետք է այլ լինի: Սփյուռքահայ երեխաները, հատկապես Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, արդեն բոլորովին այլ միջավայրի արդյունք են: Այսինքն` համայնքից համայնք պայմանները փոխվում են, հետևաբար մոտեցումները ևս պետք է լինեն առանձնակի: Օրինակ, վրացական համայնքում կան մի շարք խնդիրներ, սակայն, վստահեցնում եմ, որ մենք թափանցիկ և սկզբունքային ենք լինելու այս հարցում; Մենք պարտավոր ենք պահել և ուժեղացնել Վրաստանի հայկական դպրոցները, որովհետև մեզ համար ռազմավարական նշանակություն ունի հայեցի կրթության պահպանումը Ջավախքում:

Կարևոր է ցույց տալ, որ հայկական ճիշտ և որակյալ կրթությունը միայն ուժեղացնելու է Վրաստանի պետականությունը: Բոլորովին տարբեր են խնդիրները ԱՄՆ-ի հայկական համայնքներում՝ արևելահայերեն դասավանդելու և հայ երեխաներին հայկական դպրոցների շուրջ համախմբելու առումով: Ուստի, գոնե ավանդական համայնքներում պետք է օգտագործել բիլինգվալ ձևաչափը` արևելահայերենի և արևմտահայերենի մատուցումը, որպեսզի լեզվի դասավանդումը չավաղավվի: Մեր առջև իսկապես խնդիրներ են դրված, ուստի նախ պետք է կարողանանք կրթության որակ ապահովել, հետո խոսել ցանցի ընդլայնման մասին»,-ավելացրել է նախարարը` ուսուցիչներին առաջարկելով մատնանշել այն ծրագրերն ու խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձվի հետագա վերապատրաստումների ընթացքում:


Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերապատրաստումների կազմակերպման համար, ինչպես նաև բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին` կապված համայնքներում վերապատրաստումներ իրականացնելու, սփյուռքահայ ուսանողների ընդունելության և այլ խնդիրների վերաբերյալ:


Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից: Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին մասնակցում է 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը: Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլյանդիայից, Ֆրանսիայից: Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Հատկանշական է, որ բացառությամբ 5 ուսուցչի` ծրագրին այս տարի մասնակցում են Հայաստանում առաջին անգամ վերապատրաստվող ուսուցիչներ:
Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:


Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են Հայոց լեզվի և գրականության (16 մասնակից), ինչպես նաև Մեկօրյա դպրոցների (18 մասնակից) խմբերում:
Այս տարվա ուսումնական ծրագրում, ինչպես և նախորդ տարիներին առկա են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, անցկացվելու են վարպետաց դասեր: Ուսուցիչները կայցելեն նաև պատմամշակութային վայրեր:


Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ