Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան
01.09.2016 | 14:07

Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ուսումնական տարվա առաջին օրը նշանավորվել է պատմության դասարանն ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվանակոչության արարողությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հերոսի ծնողները, եղբայրը, հարազատներն ու ընկերները:

ՀՀ ԿԳ նախարարն իր ողջյունի ուղերձն սկսել է հերոսի ծնողներին ուղղված երախտագիտության խոսքով. «Ամենածանրը հիմա Ձեզ համար է:

Ադամը մեզ համար հերոս է, Ձեզ համար որդի,- նշել է Լ. Մկրտչյանն ու դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին շարունակել,- Ադամի օրինակով մենք հասկանում ենք, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ձեր առօրյան ,հոգսերն ու խնդիրները կիսող երեկվա աշակերտը: Ուղղակի նա ինչ- որ մի պահի կատարում է իր պարտականությունը՝ կատարում է շատ լավ և մենք հասկանում ենք, որ նա արդեն հերոս է: Մենք պիտի պահենք- պահպանեք նրանց հիշատակը, որպեսզի մեր հետագա ճանապարհն ավելի հեշտ լինի: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկն ասում էր՝ ողջերի իրական տերերը անցավորներն են: Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների հիշատակին, նրանց թափած արյունը պիտի ավելի ուժեղացնի մեզ: Շատ կարևոր է, որ այստեղ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել: Սա դաստիարակություն է, որը միաժամանակ հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում է գործնական հարթակ. երբ երեխան մտնի այս դասարան, կհասկանա, որ իր կողքին գտնվող երիտասարդը պոտենցիալ հերոս է: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն: Մենք ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգ, որտեղ դաստիարակությունը այսօրվա հերոսի կերպարի վրա է հիմնվում»,- նշել է ԿԳ նախարարը:


Լևոն Մկրտչյանն իր խոսքում նաև շնորհավորել է հանրապետության բոլոր ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությոմբ.:
Հավելենք, որ Ադամ Սահակյանը եղել է թիվ 114 ավագ դպրոցի սան, նրա հիշատակին նվիրված միջոցառումը կրել է «Ադամ ներկա» խորագիրը:

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ