Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ասում են...

Ասում են...
23.09.2016 | 09:18

...թե առողջապահության նախարարի պորտֆելը պատրաստվում է ստանձնելու «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության և Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատեր Լևոն Ալթունյանը: Հնարավոր է և այս տեղեկությունը հաստատվի, քանի որ բժշկական շրջանակներում նշում են նրա մտերիմ կապը գործող վարչապետի հետ:

Հետաքրքրական է, որ Լևոն Ալթունյանը իր կոլեգաների շրջապատում ճանաչված է ոչ այնքան որպես բժիշկ, որքան՝ միլիոնատեր:

Դիտվել է՝ 6580

Մեկնաբանություններ