Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
27.09.2016 | 11:30

...թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են՝ բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։ Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու էին այդ հավաստիացումները։

Ասում են նաև, ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ, ասես, «թքով կպցրած» լինի։ Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին էլ են շատ բան ասում, բայց լսո՞ղն ով է։

Դիտվել է՝ 6368

Մեկնաբանություններ