Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծաղրե՞լ է, թե՞ սփոփել

Ծաղրե՞լ է, թե՞ սփոփել
14.10.2016 | 15:46

Այսօր Հայաստանում միաժամանակ «եվրասիականացված» երկու իրադարձություն է տեղի ունենում։ Նախ` երկար սպասված ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը ղեկավարում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նիստի մասին ԱԳՆ-ի հայտարարությունը տպավորություն էր ստեղծում, որ սա զուտ արարողակարգային միջոցառում է։ Թեև դրանում ճշմարտություն կա, եթե հաշվի չառնենք այն «ոգևորությունը», որ Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների որոշ ղեկավարներ և ներկայացուցիչներ, ապա ոչ մի կարևոր ազդակ այդ հանդիպումը չի տալիս։
Առավել հետաքրքիր էր մեկ այլ միջոցառում։ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն է անցկացվում Երևանում, որի նպատակն է զարգացնել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացները։

Այս միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ներկաներին ասել է. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուրընկալությունն է: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք և հյուրը... Կարևոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գործում համահունչ՝ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջազգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:


Թեև մեր տնտեսությունը ծանր վիճակում է, հանդիպմանը ներկա տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, պարզվում է, մեր վարչապետից և ընդհանրապես բոլոր քաղաքացիներից է՛լ ավելի «իրազեկ» է մեր տնտեսությունից։ ԵԱՏՄ-ի թերահավատներին հակառակ նա նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանից ապրանքների արտահանումը 70 տոկոսով մեծացել է, ինչը ռեկորդային արդյունք է, Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը»։ Փաստորեն, հայ շարքային քաղաքացին, որ ոչ մի օգուտ չի տեսել ԵԱՏՄ-ից, իսկ իր սոցիալ-տնտեսական վիճակն էլ դրանից վատ չի լինում, պետք է մխիթարվի, որ մենք ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի կենտրոնն ենք։ Սա ռուս չինովնիկի սփոփա՞նքն է, թե՞ ծաղրը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ