Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Եթե անհատներն են ուղղորդվում, դա արդեն այլ «օպերայից» է»

«Եթե անհատներն են ուղղորդվում, դա արդեն այլ «օպերայից» է»
11.11.2016 | 01:18

Մենք գրել էինք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Արևմուտքը բավականին ակտիվացել է, ԱՄՆ-ի դեսպանատունն անգամ հայաստանյան արևմտամետների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ։

-Դուք ևս արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ եք համարվում, պարոն Մարտիրոսյան, հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպումներ եղե՞լ են։
-Եթե ասեմ, որ ես արևմտամետ կամ ռուսամետ չեմ, հայամետ եմ, կասեք՝ ոչ օրիգինալ պատասխան տվեցիք։ Բայց դա է իրականությունը։ Ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչ են նախաձեռնել ԱՄՆ-ի դեսպանատունը, Արևմուտքը։ ՀՀ Սահմանադրությամբ էլ արգելվում է, որ օտար երկիրը խառնվի մեր ներքին գործերին, ֆինանսավորի կուսակցությունները։ Եթե անգամ այդպիսի բան կա, դա անօրինական է։
-Օրենքը՝ օրենք, բայց իրականությունն այլ է. շատերը գրանտներով են սնվում ու գործում, քաղաքական գործիչներ էլ կան, որ հստակ ուղղորդվում են Արևմուտքից։
-Իհարկե, գրանտներով սնվող բազմաթիվ կազմակերպություններ կան, սա օրենքը չի արգելում, բայց դրանք ՀԿ-ներ են, ոչ թե կուսակցություններ։ Եթե կուսակցությունները ֆինանսավորվեն այս կամ այն երկրի դեսպանատան կողմից, դա օրենքի կոպիտ խախտում կլինի, իսկ եթե անհատներն են ուղղորդվում, դա արդեն այլ «օպերայից» է, և ողջունելի երևույթ չէ։ Ավելին, չեմ էլ կարծում, որ այդ անհատները որևէ ազդեցություն ունեն մեր երկրի ներքաղաքական կյանքում։
-Ի՞նչ եք կարծում, մեզանում ռուսամետությո՞ւնը, թե՞ արևմտամետությունն է մեծացնում իր ազդեցության տիրույթները։
-Հայաստանում պետք է ուժեղ լինի հայամետությունը։ Պետք է ունենանք մեր շահերը և առաջնորդվենք դրանցով, ոչ թե այս կամ այն երկրի թելադրանքով։ Այսուհանդերձ, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը մեզ համար բարեկամ, գործընկեր երկրներ են։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ