Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հասմիկ Պողոսյանը՝ պատգամավո՞ր

Հասմիկ Պողոսյանը՝ պատգամավո՞ր
17.01.2017 | 01:28

Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու և իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։


Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ էր, մի գլխացավանք էլ ավելացավ. հիմա էլ պետք է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է նաև մշակույթի մեկ այլ ներկայացուցչի` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ