Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԿՄ-ի բարդ ընտրությունը

ԵԿՄ-ի բարդ ընտրությունը
17.01.2017 | 01:38

Փետրվարին, ի վերջո, քաղաքական դաշտը բյուրեղանալու է և հստակ երևալու է, թե ով ում թիկունքում է։ Ցուցակները ներկայացնելուց հետո սկսվելու է հաջորդ փուլը, հերթով-կարգով-շարքով տարբեր տեղերից «ծլած» կազմակերպություններ, անհայտ ՀԿ-ներ հայտարարելու են, թե սատարում են իշխող կուսակցությանը։


Պարզվում է` ԵԿՄ-ն ևս փետրվարին կհստակեցնի իր դիրքորոշումը։ Մեր տեղեկություններով, սպասվում է ԵԿՄ-ի հերթական համագումարը, որին, որոշ տեղեկություններով, կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը։ Ակնկալվում է, որ ԵԿՄ-ն կհայտարարի իշխանական ուժին սատարելու մասին։ Համագումարում ընտրվելու է նաև վարչության նոր կազմ, ինչն էլ հենց համագումարի ինտրիգն է։ Վարչության անդամ է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը «բռնել» է ընդդիմադիր ճանապարհը, փաստորեն, հայտնվելով ՀՀԿ-ի հակառակորդ թևում։ ԵԿՄ-ն ի՞նչ կորոշի, կհեռացնի՞ նրան վարչության կազմից, թե՞, որպես զինվորականի ու Արցախի հերոսի, կվերընտրի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ