Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրությունները «շոկ» են

Ընտրությունները «շոկ» են
31.01.2017 | 16:39

«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար»,- այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք չէ շտապել դաշինքների և միավորումների հարցում, քանի որ դեռ հստակեցումների ժամանակ կա։ Անդրադառնալով ընտրություններին, տնտեսագետը փաստեց, որ ընդհանրապես ընտրությունները «շոկ» են և պետք չէ սպասելիքներ ունենալ, թե ընտրությունները երկրում տնտեսական, ներդրումային խնդիրներ կլուծեն։ «Մեզ նման երկրներում ցանկացած ընտրություն ստեղծված իրավիճակն ավելի է բարդացնում, ավելի է խորացնում այս վատ վիճակը և դրանից հետո նոր ընտրություններ են պահանջում: Այնպես որ, ընտրությունները չեն կարող նպաստող հանգամանք լինել»,- հավելեց Վահագն Խաչատրյանը։


ՀԱԿ անդամը նաև նշեց, որ իրենց ցուցակների հարցում դեռ որոշակիացում չկա։ Կան տեղեկություններ, որ Վահագն Խաչատրյանը կարող է լինել ՀԱԿ-ի ցուցակի առաջին հնգյակում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ