Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսները «սառել» են Սեյրան Օհանյանի հանդեպ

Ռուսները «սառել» են Սեյրան Օհանյանի հանդեպ
21.02.2017 | 00:29

Մինչ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «խղճահարություն» առաջացնելու չափ նեղված հայտարարում է, թե տասը տարի Հայաստանի պաշտպանության համակարգը ղեկավարելուց հետո ապրում է վարձով, ունեցվածք էլ չունի, մարդկանց մեջ դա ընդամենը ծիծաղ է առաջացնում։ «Ոչինչ չունեցող» նախկին պաշտոնյային ո՞վ ստիպեց «Կարսն ու Կարսի այգին թողած» մտնել քաղաքականություն, այն էլ՝ «դատարկ» գրպանով:
Դեռ կանդրադառնանք Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալու շարժառիթներին, բայց մինչ այդ մի ուշագրավ հանգամանք։


Երբ իշխանության և Սեյրան Օհանյանի ջրերը սկսել են նույն առվով չհոսել, և նրան համոզել են, որ ինքը կարող է դառնալ Հայաստանում «թունդ» ընդդիմադիր, նա նախ փորձել է դրսից «մարդ» բերելու և տեղում սեփական խնդիրները լուծելու համար դիմել ՌԴ պաշտոնյաներից մեկին։ Մեր տեղեկություններով, նրան այդ հարցում աջակցություն է խոստացել նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուն, որը, նույն տեղեկությունների համաձայն, բավական մտերիմ է եղել Օհանյանի հետ։ Սակայն հետագայում զարգացումներն այլ ուղղությամբ են ընթացել, և Շոյգուն «սառել» է Սեյրան Օհանյանի հանդեպ։


Այս աջակցությունից զրկվելուց հետո, մեր տեղեկություններով, լուրջ վտանգի տակ է ՕՐՕ դաշինքի հայտնվելը խորհրդարանում։ Եթե դրան էլ գումարենք իշխանության հակակրանքն այս ուժի հանդեպ, ապա այս դաշինքի կատարյալ ձախողումը կարելի է ապահովված համարել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ