Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխան Զաքարյանի «տեսլականը»

Իշխան Զաքարյանի «տեսլականը»
24.02.2017 | 00:39

Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։


Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում՝ ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաև ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։ Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ