Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրություններին միլիարդներ են բաժանվել

Ընտրություններին միլիարդներ են բաժանվել
04.04.2017 | 19:16

Անժխտելի է, որ այս ընտրություններում մեծ դերակատարություն ունեցավ ընտրակաշառքը։ Սա անգամ երևում է քարոզարշավի ընթացքում կուսակցությունների և դաշինքների ծախսած գումարների ֆոնին։ Ամենաշատ քսակատեր կուսակցությունը, բնականաբար, ՀՀԿ-ն է, որը քարոզարշավին ծախսել է 379 միլիոն 974 հազար դրամ։ Եթե այս ամենին էլ գումարենք ռեյտինգային թեկնածուների բաժանած գումարները, պատկերացնում եք` ի՞նչ թվերի հետ գործ ունենք։ Օրինակ, ենթադրենք յուրաքանչյուր քվեի դիմաց Սամվել Ալեքսանյանը 10 000 դրամ ընտրակաշառք է բաժանել։ Նա ստացել է 42 472 քվե։

Ստացվում է, որ նա բաժանել է 424 720 000 դրամ։ Ոչ մեկը չի կասկածում, չէ՞, որ առանց կաշառքի նրան հազիվ թե որևէ մեկը ընտրեր։ Այսինքն, միայն հայտնի օլիգարխը միայնակ ավելի շատ գումար է ծախսել ընտրարշավում, քան ողջ կուսակցությունը։ Բայց նա ընդամենը ռեյտինգային, ավելի ճիշտ, փող բաժանող թեկնածուներից մեկն է։ Իսկ տարածքային ընտրակարգով ՀՀԿ-ն ամեն մի տարածքից ունի նվազագույնը երկու ընտրված, ընտրակաշառք «շռայլորեն» բաժանած թեկնածու։ Եթե ռեյտինգայինների «լավագույն» հնգյակի «թափած» գումարները հաշվենք, աստղաբաշխական գումար է ստացվում։ Այսպես. ամենաշատ ձայները ստացել են հետևյալ ՀՀԿ-ականները՝ Գրիգորյան Արայիկ - 45 339, Կարեն Կարապետյան - 44 255, Ալեքսանյան Սամվել - 42 472, Սարգսյան Ռոբերտ - 27 107, Բեգլարյան Հակոբ - 26001։ Ստացվում է՝ միայն նրանք միասին ծախսել են՝ 1 851 740 000 դրամ, եթե իհարկե, ընտրակաշառքի չափը 10 000 դրամից չի անցել։ Իսկ եթե այս թվերին էլ գումարում ենք մյուս ռեյտինգայինների բաժանած գումարները, կարելի է ասել` ընտրություններին գումարները երկնքից հորդառատ անձրևի պես թափվել են հանրության գլխին։ Սա նաև լավագույն ցուցիչն է, թե որտեղ են երկրի փողերը, ովքեր են թալանել ու ովքեր են ստվերային գործունեությամբ զբաղված։ Իսկ պետական բյուջեի վիճակն այս տարի այնքան ծանր էր, որ թոշակներն ու աշխատավարձերն անգամ հազար դրամով չավելացան։

Հավելենք, որ նախընտրական հիմնադրամում երկրորդ ամենաշատ գումար ունեցողը, ինչպես կանխատեսելի էր, «Ծառուկյան» դաշինքն էր՝ 157 միլիոն 392 հազար 686 դրամ։ ՈՒ բնավ զարմանալի չէր, որ հենց նրանք զբաղեցրին երկրորդ տեղը, որի համար գումարը պակաս դերակատարություն չի ունեցել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ