Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարությունը պատերա՞զմ է հայտարարում

Կառավարությունը պատերա՞զմ է հայտարարում
05.05.2017 | 16:19

Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սենսացիոն հայտարարություն է արել։ Շուտով տրանսպորտային նոր համակարգ է ներդրվելու, և ողջ հանրապետությունով մեկ գծատերեր չենք ունենալու։ Սա այն դեպքում, որ մարզերի և Երևանի երթուղային գծերի տերերը իշխանության հայտնի ներկայացուցիչներն են։

Սա նշանակում է պատերազմ հայտարարել նրանց կամ գծատերերի բիզնեսը խլել։ Եթե իսկապես նոր որակ են հաղորդելու տրանսպորտին, նշանակում է` կառավարություն պետք է պատրաստ լինի գծատերերի մեծ դիմակայությանը։ Եթե իշխանությունը ի վիճակի լինի իր ներսում «ապրող» գծատերերի զայրույթը զսպելու և նրանց պարտադրելու խաղի նոր կանոններ, ապա հնարավոր է նաև արդյունք լինի, եթե ոչ, կառավարությանը հեշտ օրեր չեն սպասում։


Նոր համակարգը նախատեսում է ստեղծել մեկ կամ մի քանի օպերատորներ, որոնք էլ պատասխանատու են լինելու տրանսպորտի որակի և սպասարկման համար։ Հավանական է նաև, որ կառավարությունը սեփական գծատեր-բիզնեսմենների հետ ընդհանրապես պայքարի մեջ էլ չմտնի ու «գծատերեր» անունը փոխարինի առավել բարեհունչ բառով՝ օպերատոր, ու այսքանով ամեն ինչ վերջանա։ Այսպես ասած` և՛ գառները ողջ կմնան, և գայլերը կուշտ կլինեն։ Ասել է՝ կառավարությունը ցույց կտա, թե իբր փոփոխություն է արել, բայց հիմքում ամեն ինչ նույնն է մնալու, գծատերերն էլ շարունակելու են իրենց «գծերի» բիզնեսը։
Հաշվի առնելով տրանսպորտի չափազանց վատ վիճակը, հնարավոր է, որ կառավարությունը շա՜տ լուրջ տրամադրված լինի և իսկապես փոփոխությունների գնա։ Շուտով կերևա` այսօրվա տրանսպորտային աղետալի վիճակն ինչով է փոխարինվելու և որտեղ են հայտնվելու հայտնի գծատերերը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ