Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը՝ ԱԱԽ քարտուղա՞ր

Սերժ Սարգսյանը՝ ԱԱԽ քարտուղա՞ր
12.05.2017 | 00:40

Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով` Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ և, ըստ էության, պետության ղեկավար։


ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը. նա շատ պարզ ասել է, որ իր քաղաքական կարիերան կապում է ազգային անվտանգության հետ, իսկ սա ենթադրում է այլ կարգավիճակ։ Եվ մինչ Հովիկ Աբրահամյանը լուրեր է տարածում, թե իրեն առաջարկվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, իրականում այդ պաշտոնի համար այլ թեկնածու կա։
Բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բավականին մեծ դերակատարում և շատ հարցեր որոշելու իրավասություն է ձեռք բերում։ Եթե մինչ այժմ ԱԱԽ-ն ընդամենը խորհրդակցական մարմին էր, այժմ այն որոշումներ թելադրող է, ըստ էության, իշխանության թև, որը կարող է գործընթացներ ուղղորդել։ Իսկ սա նշանակում է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական զարգացումների վրա սեփական «կնիքն» ունենալու իրավասություն։ Այս պայմաններում հազիվ թե Սերժ Սարգսյանն այդ կարևոր պոստը վստահեր Հովիկ Աբրահամյանին։ Ավելին, նույն աղբյուրների պնդմամբ, ամենայն հավանականությամբ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնը 2018-ից հետո կստանձնի հենց Սերժ Սարգսյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ