Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինտրիգը կհանգուցալուծվի մայիսի 18-ին

Ինտրիգը կհանգուցալուծվի մայիսի 18-ին
16.05.2017 | 07:36

Հինգշաբթի օրը կայանալու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջին օրը պահպանում են ինտրիգը, իշխանությունը չի գաղտնազերծում, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի, փոխնախագահների իր թեկնածուները, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր ըմբոստների հետ:
Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չգիտի՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրածների հետ ինչպես է վարվելու:

Ասում են՝ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, հաշվի է առնվելու, թե այս ընթացքում ով իրեն ինչպես է պահել: Սրան զուգահեռ, սկսվել է նաև ինքնաբացարկի դիմումը հետ վերցրածների շողոքորթության շրջանը, հարմար առիթով գովում-գովերգում են ԲՀԿ առաջնորդին` իրենց հարցում դրական «եզրակացություն» ակնկալելով: Իսկ մինչ այդ կրկին անորոշ վիճակ է այս դաշինքում. ոչ ոք չգիտե՝ ինչ է մտորում Գագիկ Ծառուկյանը և ում հետ: Տեսնես հիմա գոնե նա զանգերին պատասխանո՞ւմ է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ