Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ողջ ԱԺ-ի համակրանքին արժանացավ Գագիկ Մինասյանը

Ողջ ԱԺ-ի համակրանքին արժանացավ Գագիկ Մինասյանը
20.05.2017 | 16:38

Խորհրդարանն այսօր ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներին: Նրանք ելույթ ունեցան, պատասխանեցին պատգամավորների հարցին: Վերջում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գովերգեց նախագահի բոլոր թեկնածուներին, սակայն ժամանակն ավարտվեց, երբ հերթը հասավ Հրայր Թովմասյանին և Խոսրով Հարությունյանին: Կանոնակարգ-օրենքի խախտմամբ նա շարունակեց նրանց ևս դրվատանքի խոսքեր շռայլել: Խախտում կատարած փոխխոսնակին ԱԺ նախագահը յուրահատուկ ձևով «կշտամբեց»` առաջարկելով մյուս ելույթ ունեցողներին ևս հատկացված ժամանակի ավարտից հետո հինգ րոպե ավելի խոսել:


Ընդդիմությունը Շարմազանովի պես շռայլ չգտնվեց: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, իրենք, որպես ընդդիմություն, կողմ կքվեարկեն «Ծառուկյան» դաշինքի հանձնաժողովի նախագահի թեկնածուներին: ««Մենք «կողմ» քվեարկելու ենք «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին: Թեև երեկ նրանք կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում 9 հանձնաժողով ունենալու տարբերակին, մինչդեռ մենք առաջարկում էինք 10 հանձնաժողով ունենալ»: Այսինքն, չնայած «Ծառուկյան» դաշինքում ընդդիմադիր գործընկերոջ` «Ելքի», այսպես ասած, «թասիբը» չեն պահել ու «կողմ» չեն եղել նրանց առաջարկին, բայց վերջինս նույն ձևով չի պատասխանում նրանց:


Ընդդիմությունը իշխանությունում էլ նախընտրած թեկնածու ունի: «Ելքը» որոշեց Գագիկ Մինասյանին ևս կողմ քվեարկել: «Դեմ ենք քվեարկելու ՀՀԿ թեկնածուներին, բայց այստեղ չենք եկել ինքնանպատակ կողմ և դեմ քվեարկելու համար: Կողմ կքվեարկենք միայն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձը և կերպարը»,- հավելեց Փաշինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ