Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արևմուտքի ազդեցությունը մեծանում է

Արևմուտքի ազդեցությունը մեծանում է
22.05.2017 | 20:11

Վերջին շրջանում Արևմուտքի ակտիվությունը Հայաստանում բավական հետաքրքիր քարտեզ է ուրվագծում, որը խոստանում է դրականորեն անդրադառնալ Հայաստանի հետագա զարգացումների վրա: ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո լիովին կտրված ԵՄ-ի «թելը» կարծես նորից հանգուցվում է: Այդ անդամակցությունից հետո բավական ծրագրեր կասեցվեցին, և Հայաստանն ամբողջովին հայտնվեց Եվրասիական միության «տիրապետության» տակ: Սակայն ամեն ինչ կամաց-կամաց կարծես փոխվում է: Առաջին ազդակներն արդեն երևում են:


Նախ ԱԺ-ում պահպանվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, որը տևական ժամանակ «անգործ» էր ու անգամ իշխանական շրջանակներից հաստատուն տեսակետ էր հնչում, թե այն ևս կլուծարվի: Բայց այն պահպանվեց: Սա ազդակ է ԵՄ-ին, հատկապես առաջիկայում ԵՄ-ի հետ ստորագրվող փաստաթղթից առաջ: Չնայած իշխանությունը կարծես «գառներին ի պահ է տվել գայլերին», այլ խոսքով, հանձնաժողովը հանձնել է ԵԱՏՄ-ի ջատագով քաղաքական ուժի ներկայացուցչի: Ինչևէ, գոնե հանձնաժողովի պահպանումն արդեն ինչ-որ բանի մասին խոսում է:
ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին վերջին ամիսներին է՛լ ավելի ակտիվ է, իսկ նախագահի այցը նրանց գրասենյակ ուշագրավ դրվագ էր քաղաքական ներկայիս զարգացումներում:


Ապա Արևմուտքի ամենամեծ աջակցությունը, խոշոր ներդրումը Հայաստանի տնտեսական դաշտում: Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրում կանի ԱՄՆ-ը: Սա բավականին մեծ տեղաշարժեր է խոստանում մեր փոքր տնտեսության մեջ: Այլ խոսքով, մեր երկրում մեծանում է աշխարհաքաղաքական այս բևեռի ազդեցությունը: Ճիշտ համադրման և կառավարման արդյունքում Հայաստանի օգուտները, անկասկած, մեծ են լինելու: Մեզ պես երկրներում, որտեղ գերտերությունների ազդեցությունը շատ մեծ է, միակ «փրկօղակը» նրանց գործոնի և ներկայության ճիշտ համատեղումն է: Միայն թե մեկ գիշերում ամեն ինչ գլխիվայր շուռ չգա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ