Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առուն թռչելուց հետո էլ հոպ մի ասա

Առուն թռչելուց հետո էլ հոպ մի ասա
23.05.2017 | 00:24

Մինչ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես կողմնորոշվում է, թե ում է մանդատազրկում, ովքեր են իր «ոտքերի տակ մանդատը փռում», զավեշտալի իրավիճակում են հայտնվում արդեն որոշ նախկին պատգամավորներ:


ԱԺ առաջին նիստում հայտարարվեց, որ «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորներ (Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան) մանդատից հրաժարվում են: Այս շարքը կհամալրվի, թե ոչ, դժվար է ասել, բայց եթե նման ցանկություն ունի Գագիկ Ծառուկյանը, ճիշտ կանի, եթե չհապաղի, քանի որ մարդիկ, հնարավոր է, «մեծ-մեծ ծրագրեր» են կազմում: Հավանաբար այդպիսի իրավիճակում է եղել խորհրդարանի «հավերժ» քչախոս պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Մեր տեղեկություններով, վերջինս ընտրությունից հետո հյուրասիրություններ է կազմակերպել ու տոնել հաղթանակը, բայց հիմա ստիպված կլինի հիասթափեցնել մերձավորներին. նա այլևս պատգամավոր չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ