Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանի վճռորոշ ընտրությունը

Հովիկ Աբրահամյանի վճռորոշ ընտրությունը
23.05.2017 | 19:20

Առաջիկայում իշխանությունում եղած տարբեր թևեր, երբեմնի բևեռներ վերստին փորձության են ենթարկվելու: Արտաշատը նոր քաղաքապետ պետք է ընտրի, քանի որ նախկին քաղաքագլուխը` Արգամ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի որդին, ընտրվեց պատգամավոր: Առաջին հայացքից պետք է ոչ մի էական աշխուժություն չլիներ այս ընտրության հետ կապված, քանի որ ընդամենը ՏԻՄ ընտրություն է և իշխանության սցենարով, ինչ-որ մեկը կզբաղեցնի այն, ինչպես լինում է մյուս քաղաքների ու համայնքների պարագայում: Սակայն Արտաշատն առանձնահատուկ է ու այդ առանձնահատկությունը նրան հաղորդում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա որդու միջոցով տեղեկացրեց հանրությանը (ավելի ստույգ` գործող իշխանությանը)` մենք մեր թեկնածուն կունենանք: Այլ խոսքով, «ձեռնոցը նետված է»:


Հայտնի է, որ նախկին վարչապետը ոչ մի կուսակցության անդամ չէ, ասել է` ոչ թե որևէ կուսակցության, քաղաքական միավորի թեկնածու է լինելու նրա ֆավորիտը, այլ ունենալու է հետևյալ կարգավիճակը` «Հովիկ Աբրահամյանի մարդը»: ՈՒ այս «մարդը» պետք է դուրս գա իշխանության դեմ ու ապացուցի, որ Հովիկ Աբրահամյանի աստղը դեռ չի խամրել, նա կարող է հարազատ Արտաշատն իր ձեռքում պահել: Ինչպես և ումով կհակադրվի իշխանությունն այս թեկնածուին, դեռ հայտնի չէ, բայց սա նաև իշխանության համար քննություն է այն առումով, թե լիովին կտրո՞ւմ է կապերը Հովիկ Աբրհամյանի հետ ու նրա հետդարձի ճանապարհը փակում, թե՞ թողնում է, որ նա երկրում որոշակի իշխանության տեր լինի:
Այս ընտրությունից հետո կհստակեցվի նաև Հովիկ Աբրահամյանի ապագան, այսինքն` ինչ տեղ է ունենալու նա ապագա դասավորություններում, ինչքան ու ինչ չափով է պետք իշխանությանը: Իսկ մինչ այդ հետաքրքիր է նաև ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանը, ինչ դիրք «կբռնի» այս ընտրության ժամանակ` բացահայտ կմիանա՞ խնամուն, թե՞ հրապարակավ ոչինչ ցույց չի տա (իշխանության հետ հարաբերությունները չսրելու համար), բայց «տակից» կօգնի նրան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ