Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒմ պետք է խորհուրդ տա «Անալիտիկ խորհուրդը»

ՈՒմ պետք է խորհուրդ տա «Անալիտիկ խորհուրդը»
13.06.2017 | 19:09

Իշխանությունը որոշել է ունենալ «Անալիտիկ խորհուրդ», որը ստեղծվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին կից: Այսօր եղել է դրա անդամների առաջին հանդիպումը: Գաղափարը հետաքրքիր է և բավականին նպաստավոր Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները բյուրեղացնելու տեսանկյունից: Խորհրդում ընդգրկված են ինչպես ռուսամետ, այնպես էլ արևմտամետ փորձագետներ և վերլուծաբաներ:


Հիմնական հարցն այն է, որ այս խորհրդի խոսքը տեղ հասնելո՞ւ է, թե՞ մնալու է «օդում»: Եթե թեկուզ խորհրդարանական դիվանագիտության մեջ այն կարողանա բեկում մտցնել, ուրեմն լիովին արդարացված է այս կառույցի ստեղծումը: Բայց եթե պետք է հավաքվեն, քննարկեն, բանավիճեն ու արդյունքում պետական մարմիններն անտեսեն նրանց դիտարկումները, ուրեմն իշխանությունը գնում է իր նախընտրած ճանապարհով` հանձնաժողովներ, խորհուրդներ ստեղծել` խնդիրները վերջնականապես «թաղելու» համար:


Ասել կուզի` այս վերլուծական խորհուրդը պետք է լինի շատ կենդանի օրգանիզմ, որը մշտապես պետք է սնուցի արտաքին քաղաքականությամբ զբաղվող օղակներին, կանխատեսի վտանգներն ու լուծումներ առաջարկի: Իշխանությունն էլ իր հերթին պետք է հաշվի առնի այս փորձագետների կարծիքը: Սակայն իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները հիմնականում մշակվում են ոչ Հայաստանում, ոչ հայաստանյան իշխանությունների ջանքերով: Այնպես որ, Արմեն Աշոտյանի «քավորությամբ» ստեղծվող այս կառույցը պետք է խորհուրդներ և ուղղություններ թելադրի դրսի համապատասխան կենտրոններին, բայց հարց է` նրանք կլսե՞ն հայաստանյան կառույցի մտահոգություններն ու տագնապները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ