Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սվիտալսկին միջազգային դիվանագիտության օրենքն է խախտել»

«Սվիտալսկին միջազգային դիվանագիտության օրենքն է խախտել»
16.06.2017 | 17:36

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարությունները բավականին կոշտ հակադարձում ունեցան իշխանության ներկայացուցիչների կողմից: ԵՄ պաշտոնյան խոսել էր ընտրություններում կատարված խախտումների, ԿԸՀ-ի անդամների փոփոխության, այդ կառույցի հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ irates.am-ը հարցրեց, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում այդքան վատ ընդունել Սվիտալսկու խոսքերը, այն դեպքում, որ նրա թվարկած խնդիրները հետընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնել է մամուլը:


-Հեռու եմ այն կարծիքից, որ որևէ կուսակցությունում դեսպան Սվիտալսկու խոսքերը վատ կամ լավ են ընդունվել,- փաստեց պատգամավորը:- Խոսքն այլ բանի մասին է: Կա դիվանագիտական հարաբերությունները կարգավորող միջազգային օրենսդրություն, որը քաջ հայտնի է բոլոր բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող դիվանագետներին: Սրանով կարգավորվում է հարցերի այն շրջանակը, որոնցով առաջնորդվում են տարբեր երկրներում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետները: Պյոտր Սվիտալսկու շատ մտքեր, որոնք վերաբերվում են Հայաստանի պետական մարմինների իրավազորությունների ներքո գտնվող որոշումների կայացմանը, ներքին խնդիրների միջամտություն են: Դիվանգիտական միջազգային օրենքը հայտնի է նաև Սվիտալսկուն: Այս տեսանկյունից նրա հայտարարություններն անընդունելի են: Հավասարապես անընդունելի, եթե նման հայտարարություններ հնչեն նաև այլ երկրների դեսպանների շուրթերից:
-Սվիտալսկին սովորաբար, այսպես ասած, մեղմ բառապաշար է օգտագործում Հայաստանի խնդիրների մասին բարձրաձայնելուց: Ինչո՞ւ է հիմա կոշտ գնահատականներ հնչեցնում:
-Ես դեսպան Սվիտալսկու հոգեբանության խնդիրներով չեմ հետաքրքրվել ու չեմ կարող ասել, թե այս կամ այն առիթով ինչու է նա մեղմ կամ կոշտ գնահատական տալիս: Միայն կարող եմ վերստին փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների մասին միջազգային օրենսդրության սահմանված նորմերի խախտում է արել: Որևէ դեսպանի կողմից նման հայտարարությունը կլինի նույնքան անընդունելի: Անդրադառնալով հայտարարությունների բովանդակությանը, նաև ԵՄ-ի աջակցությամբ(ինչի համար Հայաստանի իշխանությունները շնորհակալ են)առաջընթաց է գրանցվել մեր ընտրական մշակույթում: Դրա մասին խոսում են նաև միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները: Ընդհանրապես ԵՄ-ի անունից ընտրությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնում են այլ հաստատություններ, իսկ ԵԽ-ի անունից, որի անդամն է Հայաստանը, օրինակ Վենետիկի հանձնաժողովը, որի գնահատականը հասանելի է բոլորին:


Ճեպազրույցը`Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ