Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կենսաբանության և մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերը հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Կենսաբանության և մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերը հավաք են անցկացնում Ծաղկաձորում
03.07.2017 | 11:04

Հունիսի 29-ից հուլիսի 11-ը «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցությամբ իրենց հավաք-պարապմունքներն են անցկացնում ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։


Երկու առարկաներից հավաքի մասնակիցների թիվը 17 է (աշակերտներ և մասնագետներ)։ Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան կկայանա հուլիսի 12-23-ը Բրազիլիայում։ Իսկ «Կենսաբանություն» առարկայից 28-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա հուլիսի 23-30-ը Միացյալ Թագավորությունում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար կազմակերպում է միջազգային օլիմպիադաների հայկական պատվիրակությունների հավաքները Ծաղկաձորում։

Դիտվել է՝ 3215

Մեկնաբանություններ