Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Շատ է շաղակրատում

Շատ է շաղակրատում
11.09.2017 | 21:12

Չգիտես ինչու վերջին շրջանում պետական տարբեր գերատեսչությունների լրատվական հարցերով պատասխանատուները փորձում են, մեղմ ասած, դասեր տալ լրագրողներին և «գոհարներ շաղ տալ»: Այսօր այդ կերպարի մեջ էր ԱԺ հանրային կապերի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանը, որը «նորամուծություն» էր արել և որոշել էր դա ինքնատիպ ներկայացնել լրագրողներին: ԱԺ նիստերի դահլիճին կից միջանցքի պատին պաստառ է փակցվել, որ լրագրողները պատգամավորների հետ հարցազրույցներն այդ ֆոնին կազմակերպեն:

«Հարցազրույցի լուսավոր ու գեղեցիկ ֆոն լրագրողների համար։ Հուսամ` միջանցքներում, աստիճանների վրա կամ դիվաններին պառկած ու ամենամութ անկյուններում այլևս հարցազրույցներ չեք անի». սա ասում է պետական գերատեսչության աշխատակիցը։ Գուցե նա իր շրջապատում հանդիպել է նման լրագրողների, չենք հերքում, բայց ինչպես կարելի է նման ձևով արտահայտվել մի ողջ լրագրողական համքարության մասին: Իսկ նա տեսե՞լ է, թե ինչպես են լրագրողները «դիվաններին պառկած կամ ամենամութ անկյուններում» հարցազրույցներ արել: Եթե այո, թող անուններով խոսի:

Իսկ նա գիտի, որ լրագրողները, այո, երբեմն աստիճանների վրա հազիվ են հասցնում ԱԺ աշխատանքներից փախչող պատգամավորներին մի կերպ «բռնացնել» ու գոնե նրանցից մի հարցի պատասխան ստանալ: Իսկ պարոնն ասում է, չէ, քամու արագությամբ խորհրդարանից «թռչող» պատգամավորին բերեք ու ԱԺ պաստառի ֆոնին հետը հարցազրույց արեք:
Ի՞նչ է թվում սույն պաշտոնյային. եթե խորհրդարան եկած որոշ օդիոզ պատգամավորներին այդքան հեշտ լիներ համոզել, որ խոսեն, այն էլ ԱԺ «գեղեցիկ ֆոնին», մի՞թե լրագրողները կվազեին նրանց հետևից: Արսեն Բաբայանը ճիշտ կանի, նախ` հասկանա լրագրողների աշխատանքը, հետո միայն անզույշ ու անպատասխանատու հայտարարություններ անի: Իսկ «դիվանների ու մութ անկյունների» մասին շաղակրատելուց առաջ, ճիշտ կաներ հետևեր, որ լրատվամիջոցների անունները ճիշտ գրվեին հավատարմագրերի վրա: ՈՒրիշի «փուշը» տեսնելը հեշտ է, երբ սեփական աչքի «գերանը» չի տեսնում:


Ի դեպ, նրա նորամուծությունից դժգոհ էին հատկապես օպերատորները, քանի որ պաստառն այնքան մոտ է դահլիճին, որ հարցազրույց անելիս դահլիճում խոսող մեկ ուրիշ պատգամավորի ձայնը հավասար ձայնագրվում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ