Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել

Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել
15.09.2017 | 09:25

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետև ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսևորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաև հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու: Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»:


Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ