Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչով է նրանց խնդրանքը տարբերվում

Ինչով է նրանց խնդրանքը տարբերվում
28.09.2017 | 20:07

Այսօր ողջ լրատվական դաշտն անդրադարձել էր Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակմանը, որը պետական միջոցների յուրացման համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ներման խնդրագիր էր գրել նախագահին, որն էլ բավարարվել էր:

Չենք քննարկի այն հանգամանքը, թե այդ ինչպես է, որ պետական միջոցներ յուրացնելու համար այդքան հանգիստ ներվում են մարդիկ ու ազատության մեջ հայտնվում, չենք էլ քննարկում, թե սա ինչ ազդանշան կարող է լինել բոլոր այն կոռումպացած պաշտոնյաների համար, ովքեր միլիոնավոր դրամներ յուրացնելուց հետո, եթե համապատասխան մարդկանց հետ չկիսվեն ու բռնվեն, որքան արագ կարող են ներման արժանանալ: Այլ ընդամենը կանդրադառնանք մի հանգամանքի:


Վազգեն Խաչիկյանն ընդամենը մեկ անգամ է դիմել նախագահին, որ իրեն ներում շնորհի, ու այդ խնդրանքը բավարարվել է, իսկ, օրինակ, ինչու՞ են անտեսվում հարյուրավոր կալանավորների բազմաթիվ խնդրանք-նամակները: Ինչու՞ այդքան հրատապ արձագանք չի լինում նրանց պարագայում: Ինչպե՞ս է ստացվում, որ նրանց հազարավոր նամակներ ու պահանջներ մնում են օդում, ոչ մեկին հետաքրքիր չէ, որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ:
Իհարկե, հանցանքի առումով կա մեծ տարբերություն, բայց ինչու՞ ցմահ ազատազրկվածներից շատերի նկատմամբ, որոնց քսան տարին լրացել է և, ըստ օրենքի, նրանց հանդեպ պետք է վաղաժամկետ ազատման դրույթը կիրառվի, պատկան մարմիններից ոչ մեկը չի շտապում նման օպերատիվություն ցուցաբերել: Էլ չենք խոսում այն բազմաթիվ նամակների մասին, որ նրանք գրել են գրեթե բոլոր արդարադատության նախարարներին, նախագահին, վարչապետներին: Ինչու որևէ մեկի մտքով չի անցնում ոչ թե ներել, բավարարել այդ մարդկանց խնդրանքը, այլ ընդամենն օրենքը կիրառել:


Այսպիսի տխուր արդարադատության համակարգ է լինում մի երկրում, երբ ընտրողաբար են որոշումներն ու օրենքները կիրառվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ