Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սելֆիի ձողն» ու նախանձը

«Սելֆիի ձողն» ու նախանձը
29.09.2017 | 01:53

Բաքվում կայացած համաժողովին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի մասնակցությունը բավական մեծ արձագանք ունեցավ: Եթե այլ երկրում հայ օրենսդիրները մասնակցեին կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման վերաբերյալ համաժողովին, հազիվ թե որևէ մեկի ուշադրությանն արժանանար սույն հանգամանքը: Իրենց այցին հատուկ կարևորություն հաղորդեց նաև Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան տիրույթում պարբերաբար սելֆիներ տեղադրելով: Սա, անշուշտ, չէր կարող խորհրդարանական ընդդիմադիրների աչքից վրիպել:


Խորհրդարանում տեսնելով Արմեն Աշոտյանին՝ Նաիրա Զոհրաբյանը հեգնեց ու մի քանի անգամ բարձր տոնով ասաց. «Սելֆիի ձող»: «Տակ չմնաց» նաև ՀՀԿ-ականը. «Նախանձդ մի քիչ զսպիր»: Իսկ Զոհրաբյանին, իհարկե, դժվար է սաստել: «Ոչ Բաքուն եք գրավել, ոչ Ղարաբաղի խնդիրը լուծել, էստեղներս հասցրիք»,- շարունակեց «Ծառուկյան» դաշինքի անդամն ու հեռացավ` չսպասելով Աշոտյանի հակահարվածին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ