Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
31.10.2017 | 09:45

...թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլև «Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:

Ասում են նաև, թե Կարապետյանները ցանկանում են վերաձևակերպել հայաստանյան օլիգարխիկ դաշտը և այնտեղ «վեր խոյացնել» Ծառուկյանին հակակշիռ օլիգարխի. «Եթե Քոչարյանի ժամանակ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանն էր, հիմա նժարը կթեքվի Ալեքսանյանի կողմը: Թերևս դրանով կարելի է բացատրել և այն իրողությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանին «շատ մոտ» ՊԵԿ-ի տոտալ ստուգումները Ծառուկյանի և Ալեքսանյանի ընկերությունններում Ծառուկյանին խիստ նյարդայնացնում են, իսկ Ալեքսանյանին` ոչ»:

Դիտվել է՝ 16485

Մեկնաբանություններ