Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրենց պիտակին անդավաճան են

Իրենց պիտակին անդավաճան են
21.11.2017 | 17:55

«Մի տարի Քրիստ Մարուքյանը մեզ չի տեսել, իրա ծրագրերի մասին բան չի ասել: ՈՒրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում՝ ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ, էդ էլ ասեմ: Իսկ էն 32 ավագանու տեղը չեմ կարա բան ասեմ: Փոշմանել եմ, որովհետև մի տարի ա էս օրն ա գցել քաղաքը»,- այսօր հայտարարել է Վանաձորի նորընտիր փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀՎԿ-ն օրերս հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ` դադարեցնելով բոյկոտը, որը մեկ տարի առաջ ընտրությունից հետո հայտարարել էին «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ:


ՀՎԿ-ն ոչ միայն լեգիտիմացնում է Վանաձորի քաղաքապետի մեկամյա գործունեությունը, ինչն անգամ ՍԴ-ն է հակասահմանադրական համարել, այլև ապացուցում է, որ այս քաղաքական ուժի «ծախու» պիտակը ամենևին էլ սխալ չէ: Իրավիճակը փրկելու համար ՀՎԿ-ից հարմար թեկնածու իշխանությունը չէր կարող գտնել, դրա համար այս ուժը երբեք չի կորցնում իր «արդիականությունը»: «Մարաղ» է մտնում ու սպասում հարմար առիթի, երբ համ ինքն է շահում`տարբեր պաշտոններ ստանալով, համ իշխանությունն է իր ծրագրերն իրագործում: Այս ամենից բացի, Արկադի Փելեշյանի խոսքում կա մեղադրանք «Լուսավոր Հայաստանի» հասցեին: «Մեզ չի տեսել, քաղաքը մի տարի է` էս օրն է գցել»,- ասում է նա: Նախ «մեզ չի տեսելը» ի՞նչ է նշանակում, եթե երեք ուժերը հավասարապես բոյկոտ են հայտարարել, ասել է` երեքն էլ հավասար պայմաններում էին, ու եթե ՀՎԿ-ն ասելիք ուներ, թող գնար ծրագիրը Քրիստ Մարուքյանի հետ քննարկեր, իսկ երբ ԼՀԿ-ն կմերժեր նրան ու նրա առաջարկները, այդ ժամանակ Փելեշյանն իրավունք ուներ ասելու, որ և քաղաքն են այս օրը գցել, և չեն ցանկացել իրենց ասածի հետ հաշվի նստել: Այլապես ստացվում է գնացել, հանգիստ իրենց գործով են զբաղվել, հետո պաշտոն են առաջարկել ու եկել գործարք են կնքել: Հիմա իրենց արդարացնելու համար, արդյոք արդա՞ր է ուրիշների վրա մեղքը բարդելը: Ի վերջո, կարող էին մի բան անել, որ քաղաքը, ինչպես ասում են, «էս օրը չընկներ», թող անեին, ո՞վ էր իրենց խանգարում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ