Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տաճատ Սարգսյանը պարտքերը թողել է կոմունիստների «վզին»

Տաճատ Սարգսյանը պարտքերը  թողել է կոմունիստների «վզին»
15.12.2017 | 11:59

Հայաստանի կոմունիստական կուսակցության գործերը խառն են: Կուսակցությունից մնացած վերջին փշրանքներն էլ են փոշիացման եզրին: ՀԿԿ-ի նախկին ղեկավար Տաճատ Սարգսյանը, ըստ ներսի աղբյուրների, վերջնականապես քայքայեց կուսակցությունը, մեծ պարտքեր կուտակեց ու հեռացավ: Չնայած կուսակիցները Երջանիկ Ղազարյանի ղեկավարմանն են հանձնել ՀԿԿ-ն, սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, ներքին գզվռտոց կա երեք կոմունիստների միջև, թե ով կկարգվի ՀԿԿ քարտուղար: Իսկ հավակնորդներն են Աշոտ Պապյանը, Գագիկ Մանուկյանը և իր տեղը պահպանել ցանկացող Երջանիկ Ղազարյանը: Ասում են, հավանականությունը մեծ է, որ վերջինս կմնա իր տեղում:


Հոգեվարք ապրող կուսակցությունից արդեն հեռանում են նաև տարածքային կառույցներում մնացած հատուկենտ ղեկավարները: Մեր տեղեկություններով, կուսակցությունից հեռանալու դիմում է գրել Արմավիրի կառույցի ղեկավար Վրեժ Փիլոյանը, պատճառաբանելով, թե Տաճատ Սարգսյանը կործանել է կուսակցությունը և հիմքից քանդել այն:


Վերջին շրջանում ՀԿԿ գրասենյակում քար լռություն է, դռները փակ են: Պարզվում է` կուսակցությունը մեծ պարտքեր ունի, որ կուտակել է Տաճատ Սարգսյանը: ՀԿԿ-ն պետգույքին պարտք է 9 մլն դրամ, և կուսակցությունում հաստատակամ են, որ այդ գումարը պետք է վճարի Տաճատ Սարգսյանը, քանզի պարտքը կուտակվել է նրա ղեկավարման տարիներին: Ի դեպ, նրա վերահսկողության տակ են կուսակցության երկու մեքենաները: Ժամանակին Տաճատ Սարգսյանը կուսակիցներին վստահեցրել է, որ 9 մլն դրամը պետությունը «սառեցրել» է, սակայն այսօր կուսակցությունը կանգնել է փաստի առաջ: Կուսակիցները մտադիր են մինչև վերջ գնալու. դատական կարգով անգամ հասնել այն բանին, որ Տաճատ Սարգսյանը վճարի կուտակված պարտքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ